29 December 2014

Նոր տարվա կարևորությունը

Նոր տարվա նշանակությունը մեր կյանքում շատ մեծ է:
Ինձ թվում է, որ մեր կյանքում ամենակարևորը հենց այդ տոնն է: Նոր տարին խորհրդանշում է հնից նորի թևափոխումը: Հին տարուն գործած սխալները մենք մոռանում ենք դեկտեմբերի 31-ի գիշերը և արդեն մյուս թվականի հունվարի 1-ից սկսում ենք հետևություններ անել: 
Դեկտեմբերի 31-ին ցանկացած մեկը պիտի փորձի հասկանալ, որ կարևորագույն պատմությունը այն պատմությունն է, որը մենք կերտում ենք այսօր՝ հիմա: 
Մենք պետք է փորձենք հասկանալ՝ որն է իսկական ճշմարտությունը:
Մենք պետք է փորձենք հասկանալ նաև, որ վերքերը ժամանակի ընթացքում սպիանում են:
Ցավոք, այդ ամենը որոշ մարդկանց մոտ տևում է տարվա մեջ ընդամենը 1 օր: 
Հիմա՝ անցած տարվա ընթացքում կատարած սխալների ու վերքերի մասին: Դժվար է ասել, թե որ սխալներն ու վերքերն են ավելի ցավալի: Այն, որ կրկին ու կրկին  ստանում ենք, թե՞, նրանք, որոնք երկար ժամանակ մեզ ցավեցնում են՝ դեռևս չսպիանալով:
 2015 թվականը թող լինի համեմատաբար քիչ սխաներով ու պակաս ցավոտ վերքերով տարի:

No comments:

Post a Comment