1 December 2014

Արդյունքը, թե նրան հասնելու ճանապարհը

50dff6f71316c

Շատերն են իրենց տեսակետը արտահայտել, թե ինչ է լինում մահվանից հետո: Ես հիմա չեմ փորձի ինչ-որ նոր կարծիք ասել այդ մասին, միայն կարող եմ վստահ ասել, որ մարդը առնվազն մի կյանք ապրում և այդ կյանքը նրա համար պետք է հաճելի լինի: Ի՞նչ ենք մենք տանում այս աշխարհից, միայն մի բան, որի անունն է՝ հասարակության կարծիք: Մեզնից հետո միայն դա ենք մենք կերտում: Դժվար է ասել, թե ինչն է ճիշտ, ապրել քո հաճույքներով, թե հասարակության համար: Ինձ թվում է, որ մարդը իր կյանքից ամենից շատ գոհ է լինում, երբ իր ջանքերով կարողանում է օգնել մեկ այլ մարդու և, երբ այդ մարդը գնահատում է նրան: Գնահատված լինելուց հաճելի զգացմունք միայն հաղթանակի զգացումն է, լավագույնը լինելու զգացմունքն է, իսկ դրա պատճառը մարդկային եսասիրուրությունն է,որը իր մեջ պարունակում է ցանկացած բանական էակ: Մենք պետք է խոստովանենք, որ կարող ենք դիմանալ ցանկացած մարդու կորստի բացի հենց մեր կորստին: Մարդու կյանքը կարելի է համարել հաջողված միայն այն դեպքում, եթե նա գոհ է իր կատարած ընտրություններից: Մահ լավ բան է, քանի որ, եթե այն չլիներ կյանքը իմաստ չէր ունենա:

Հեղինակ՝ Էրիկ Թելունց

1 comment:

  1. Այ Էրիկ ջան, կարող է վերջը փիլիսոփա դառնաս, հը՞ն:

    ReplyDelete