9 December 2014

Մեր թաքնված երեսը

Յուրաքանչյուր մարդ, իրեն ցանկացածի մոտ այլ կերպով է դրսեվորում:
Մարդկանց համար ավելի հարմար է լինել բնական, բայց ոմանց կողքին, նրանք դառնում են կեղծավոր: Նրանք գիտեն, որ շատերին նրանք բնական դուր չեն գա: Այն մարդկանց, ում նրանք բնական դուր չեն գա, կարող են կոտրել մարդուն: Ոչ թե դեմքին ասել, վիրավորել, այլ ցույց տալ այնպես, ինչից հետո մարդ կկոտրվի, իրեն պարտված կզգա: Հետո նա չի կարող պաշտպանելի իր ԵՍ-ը,՝ ունենալ իր ԵՍ-ը, արդեն կսկսի կրկրորինակել: Դա կշարունակվի այնքան, մինչև հայտնվի այն ընկերը, ում դու բնական դուր կգաս: էլ պետք չի լինի ձև թափել, կեղծավորություն անել, նա քեզ բնական կսիրի: Չնայած հետո կգա մի ժամանակ, երբ նա քեզ կտեսնի մեծ շրջապատում, նա կասի, որ երբ երկուսով ենք դու բնական ես, իսկ երբ մեծ շրջապատում դու փոխվում ես և անգամ ինձ հետ կեղծ շփվում, և էլի ամեն ինչ առաջվանը կդառանա: Իմ կյանքը առաջ սրան շատ նման էր, բայց դրանքից հետո, ես հասկացա, որ ես այնպիսին եմ ինչպիսին ես կամ և չեմ կարող դա փոխել: Ինձ հարազատ մարդիկ, ովքեր իմ կյանքում կարևոր դեր են խաղում, կսիրեն ինձ այնպիսին ինչպիսին ես կամ, իսկ ում ես բնական դուր չեմ գալիս, նրանց հետ ուղղակի չեմ շփվի:
Չնայած այդ ամենին, կարծում եմ, որ ամեն մարդու մեջ թաքնված է երկրորդ ինքը, այսպես ասաց,-մարդու բացասական ինքը: Միգուցե շատերը չեն զգում դա, բայց այն խելագար մտքերը որոնք հանկարծակի գալիս են մտքիտ, իսկ տաս վայրկիան հետո ասում ես,-ես ոնց այդպես մտածեցի, դա լրիվ քո երկրորդն է: Միգուցե միայն ես եմ այդպես մտածում, միգուցե դա ոչ էլ տենց է, բայց այնքան եմ մտածել դրա մասին, ինձ ասել, որ դա այդպես է, երևի իմ ներսում խորը հայտնվել է մի այդպիսի կերպար: Կարծում եմ, որ երբեմն մենք մերը երկրորդին ցույց ենք տալիս, ուղղակի չեն զգում:
Մարդիկ նման են լուսնին….
Չէ որ ամեն մարդ լուսնի նման ունի իր չլուսավորված երեսը, որը ոչ ոքի ցույց չի տալիս:


Հեղինակ՝ Անի Ջանոյան

No comments:

Post a Comment