24 November 2014

Ես գտել եմ մթության գաղտնիքը

Թույլ թվեց՝ տեսնեմ մթության առավելությունը: Այն, ինչ փնտրել եմ շատ երկար՝ շատ ցերեկներում ու շատ գիշերներում:
Գիշերում կա մթություն, իսկ մթության մեջ՝ լռություն: Լռությունում՝ գաղտնիքներ, շաաատ գաղտնիքներ:
Մթության խորիմաստությունը ոչ բոլորն են, որ գտնում են:
Այդ հնարավորությունը տրված է քչերին, և այդ քչերից մեկը հենց Նա է:
Մթության մեջ ես գտնում եմ իմ կորցրած հույսը, թաղված երազանքները, երկնքից կախված հուշերը:
Հիշում եմ, թե ինչպես մի անգամ խաղում էի իմ սիրած խաղերից մեկը (դա կոչվում է պահմտոցի):
Այդ գիշեր տեղի ունեցավ անսովոր մի բան: Ես գտա մթության գաղտնիքը, այն առավելությունը, որը թաքցնում էին ինձնից:
Գտա մեկի հայացքը թաքնված երկնքի մեջ: Նա ինձ ժպտաց: Ժպտաց ինձ այնպես, ինչպես երբեք: Կարծես հիշեցրեց ինձ այն մասին, որ մենակ չեմ և, որ մթության մեջ կա առավելություն:
Եվ դա լույսն է: Այն լույսը, որը դու ինքդ ես: Այն լույսը, որը քեզանում է:


Հեղինակ՝ Թամարա Աճեմյան

No comments:

Post a Comment