26 November 2014

Սեր

Հրեշտակները այն կոչում են երկնային պարգև, սատանաները` դժոխային կտտանքներ, իսկ մարդիկ` ՍԵՐ:
Սիրո մի ժամվա մեջ մի ամբողջ կյանք է, սիրել նշանակում է ապրել սիրով:Որքան ավելի շատ սեր, իմաստություն, գեղեցկություն, բարություն թաքցնեք ձեր մեջ, այնքան ավելի շատ կնկատեք դրանք շրջապատող աշխարհում:Սիրված չլինելն ընդամենը անհաջողություն է, չսիրելն է դժբախտություն: Սիրո մասին գրված գրքերը, որոնք սովորեցնում են սիրո մասին,սիրել չեն սովորեցնում: Գիտեք… սերը շատ նման է հիվանդության. որքան շատ ենք մենք սարսափում նրանից, այնքան ավելի անպաշտպան ենք նրա դեմ:
Իսկական սերը դա իսկական հաջողություն է, աշխարհում չկա ավելի քաղցր երաժշտություն, քան սիրելիի ձայնը։
Երիտասարդ տարիքում ձեռք բեր այն, ինչը տարիների ընթացքում կհատուցի ծերության պատճառած վնասը: Եվ, հասկանալով, որ ծերության կերակուրն իմաստությունն է, երիտասարդ տարիքում գործիր այնպես, որ ծերությունը չմնա առանց սննդի: Սերը գոյության սկիզբը և վերջն է: Առանց նրա կյանք չկա: Նրա առջև խոնարհվում են նաև իմաստուն մարդիկ:
Քանի սիրում ես միգուցե դժվար, բայց կներես:
Չնայած…Սերը նաև կարելի է լավ զենք համարել թշնամու դեմ: Չէ որ եթե անհաղթելի թշնամին սիրելի մարդ ունի, էլ այդքան անհաղթ չէ:

Հեղինակ`Անի Ջանոյան

No comments:

Post a Comment