24 November 2014

Ավետիք Իսահակյան Լիլիթ. վերլուծություն


Այսօր ես կարդացի Ավետիք Իսահակյանի Լիլիթ գրական կոմպոզիցիան:Իսահակյանը շատ հետաքրքիր երանգ է տվել Աստվածաշնչի այս հատվածին և իր ձեռագրով գեղեցկացրել է այն: Լիլիթը մարդկային սիրո մի անփոխադարձ սիրո պատմություն է, որում ըստ իս մեղավորներ չկան: Շատերը կարող են բացասական կերպար համարել Լիլիթին, բայց ես այդ կարծիքին չեմ: Ադամը պաշտում էր Լիլիթին, սակայն արդյոք ճիշտ կլիներ, որ Լիլիթը չսիրելով Ադամին ապրեր նրա հետ մեկտեղ: Մենք չենք կարող հետևություններ անել Լիլիթի մասին,քանի դեռ չգիտենք, թե նա ինչպես է ծանոթացել ստանային և ինչ է եղել այն ժամանակ, երբ նրանք ուղեվորվեցին երկիր: Հատկանշական է,որ Իսահակյանը երկիրը պատկերացնում է, որպես Սատանայի ապաստան: Մենք գիտենք,որ հետագայում արգելված պտուղը ուտելու համար, Աստված պատժում է Ադամին և Եվային Երկիր,բայց չպետք է մոռանալ,որ Երկրում էին նաև Լիլիթը և Սատանան: Հետևություն կարելի է անել, որ սրանով Իսահակյանը փորձել էր ցույց տալ, որ Երկրում ապրող մարդիկ կարող են լինել և չար և բարի: Աստծու կողմից ստեղծված երկրորդ կինը՝ Եվան, իմ կարծիքով կատարյալ գործիք էր, քանի որ նա Ադամի համար Լիլիթի պատճենն էր:

Հեղինակ՝ Էրիկ Թելունց

No comments:

Post a Comment